Փորձագետները հաշվարկել են «iPhone» շարքի վերջին սմարթֆոնի ինքնարժեքը: Պարզվել է, որ այն կազմում է 442 դոլար, գրում է korrespondent.net-ը:
«iPhone XS Max»-ն ամենատարածվածն է դարձել սպառողների շրջանում: Իր ինքնարժեքով այն 50 դոլարով թանկ է նախորդ տարվա «iPhone X»-ից:
«Apple» ընկերության խանութներում, սակայն, մոդելի արժեքն սկսվում է 1.099 դոլարից: Նախորդ տարվա մոդելը թողարկման ժամանակ գնահատվել է 999 դոլար:
Ներկայիս սմարթֆոնի բարձր գինը կապված է էկրանի մեծության, նոր «Apple A12 Bionic» չիպի և մոդեմի հետ:
Ինքնարժեքի գումարը չի ներառում սմարթֆոնի մշակման ծախսերը, ինչպես նաև օպերացիոն համակարգի վերջին տարբերակի ստեղծման արժեքը: Ներառված չեն նաև արտադրության և գովազդի ծախսերը:
Vesti.am