Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ երկրները կմասնակցեն Սիրիայի վերականգնմանը քաղաքական գործընթացների առկայության դեպքում, գրում է «gazeta.ru»-ն:
Նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի բարեկեցությունը ԵՄ շահերից է բխում:Մոգերինը նշել է, որ այդպիսի հնարավորություն տեսնում է, «եթե Իդլիբում իրավիճակը զարգանա համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ստորագրած հուշագրի»:
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ համաձայնագիր են ստորագրել հոկտեմբերի 15-ին սիրական Իդլիբում ապառազմական գոտի ստեղծելու մասին:
Այդ օրերին այդ տարածքներից պետք է դուրս բերվեն ծանր զենքերը, իսկ արմատական կազմավորումների ներկայացուցիչներին պատվիրված է լքել գոտին:
Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբիի պայմանագրին աջակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիրան Շանթան դե Միստուրային, ինչպես նաև ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանը:
Vesti.am