Foto

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար:

Կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ: