Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվեց «Լևանտեին» և վստահ հաղթանակ տոնեց:
Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղում հյուրերն առավելության հասան 6:2 հաշվով: «Սևիլիայի» կազմում մեկական գոլ խփեցին Պաբլո Սարաբիան, Դանիել Կարիսուն և Անդրե Սիլվան, հեթ-տրիկ ձևակերպեց Վիսամ Բեն-Յեդերը:
Դաշտի տերերից մեկ գոլով աչքի ընկավ Ռոխեր Մարտին, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց անդալուսյան թիմի պաշտպան Սիմոն Կյերը:
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Լևանտեն» 4 միավորով 15-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Լևանտե» - «Սևիլիա»՝ 2:6 Գոլերը՝ Մարտի 12՛, Կյեր 90՛ / ինքնագոլ - Բեն-Յեդեր 11՛, 35՛, 45՛, Կարիսու 21՛, Սիլվա 49՛, Սարաբիա 59՛ Չիրացրած 11-մետրանոց՝ Խոսե Մորալես 26՛









