Foto

Apple-ը կարող է օգտատերերի զանգերի և էլեկտրոնային նամակագրության հաշվառում կատարել

Apple ընկերությունը iTunes վիրտուալ խանութում օգտագործողների զանգերի և էլեկտրոնային նամակագրության հաշվառման վերաբերյալ գաղտնիության կանոններում նոր դրույթ է ավելացրել, հաղորդում է «ТАСС»-ը:

«Խարդախության հայտնաբերման և կանխման նպատակով տեղեկությունն այն մասին, թե ինչպես եք օգտագործում սարքը, այդ թվում զանգերի և էլեկտրոնային նամակների մոտավոր թիվը, որը ուղարկում և ստանում եք, օգտագործվելու է գնման ժամանակ վստահության վարկանիշը պարզելու համար: Տեղեկությունների տրամադրումը կատարվում է այնպես, որ Apple-ը չի կարող ձեր սարքի տվյալ ցուցանիշների մասին իմանալ: Տեղեկությունները մեր սերվերներում պահպանվում են սահմանափակ ժամանակահատվածում»:

Vesti.am