«The No Smoking Orchestra» խմբի, որի անդամներից մեկը ռեժիսոր Էմիր Կուստուրիցան է, Փարիզում տեղի ունեցած համերգը բացել է Ռուսաստանի հիմնի կատարմամբ: Ներկաներից ոմանք հիմնը լսել են հոտնկայս: Այս մասին հաղորդում է «RT»-ն:
Կուստուրիցայի պրոդյուսերը նման ընտրությունը բացատրել է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հիմնը գեղեցիկ է և դուր է գալիս երաժիշտներին:
Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհով» նոր ֆիլմը ընգրկված չէ Կաննի կինոփառատոնում: Ժյուրին իր մերժումը հիմնավորել է այն փաստով, որ ֆիլմը սահմանված ժամկետից ուշ է ներկայացվել, ինչի պատճառով էլ այն դիտելու ժամանակ չեն ունեցել:
Ինքը Կուստուրիցան կարծում է, որ մերժումը կապված է իր՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու փաստով: Ռեժիսորը նշել է, որ ուշացած ժամկետները նախկինում երբեք կինոփառատոնին մասնակցելու մերժման պատճառ չեն դարձել:
Փարիզյան համերգը տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի մասնակիցների անունների հրապարակման հաջորդ իսկ օրը:
Vesti.am