Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Իդլիբում զինված ընդդիմադիրների և սիրիական զորքերի միջև շփման գծում ապառազմականացված գոտի ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում կայացած մամուլի ասուլիսում:
«Հանդիպման ժամանակ մենք որոշեցինք հոկտեմբերի 15-ին շփման գծում ստեղծել 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, որտեղից դուրս կբերվեն արմատական զինյալները»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը Սոչիում բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Սիրիայի հակամարտության կարգավորմանը և երկկողմ համագործակցությանը:
Vesti.am