Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է վերսկսվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն ասել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:
«Պուտինը դիմել է երկու երկրների նախագահներին և, համապատասխանաբար, այժմ բանակցային գործընթացը նախպատրաստական փուլում է: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,-ասել է օգնականը:
Vesti.am