Foto

Պեսկով. «Իմ կինը օֆշորում հաշիվներ չունի և չի էլ ունեցել»

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը իր բարձր եկամուտը բացատրել է ժառանգություն ստանալու փաստով: Պատասխանելով  հայտնի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման հաղորդավարի հարցին՝ Պեսկովը հայտնել է,որ իր հայրն է մահացել և իրեն կտակել ունեցվածքը:

Սոլովյովի «Պանամական փաստաթղթերի» մասին այն հարցին, որտեղ նշվում էր Պեսկովի կնոջ՝ Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի անունը, նա նշել է, որ իր կինը օֆշորում ոչ մի հաշիվ չունի և չի էլ ունեցել:

«Երբ լսեցի այդ տեղեկատվությունը, զանգահարեցի կնոջս և հարցրեցի՝ «Դու ինձ մոռացե՞լ ես պատմել, որ  օֆշորում հաշիվներ ունես», իսկ նա ինձ հարցրեց, թե դա ինչ է»,- ասել է Պեսկովը:

«Հարցն այն է, որ ողջ աշխարհն աշխատում է օֆշորի միջոցով: Դա մենք չենք հորինել: Եկեք նաև չմոռանանք, որ ամենախոշոր օֆշորները գտնվոմ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իրավասության տակ»,- ասել է մամլո քարտուղարը «Россия 1» հեռուստաալիքի եթերում:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին, ըստ Պեսկովի՝ տարին մեկ անգամ Պուտինը հայտարարում է իր եկամուտների մասին, իսկ նրան վարկաբեկելու փորձերը կապված են այն փաստի հետ, որ «համառ Պուտինը չափից ավելի է պաշտպանում Ռուսաստանի շահերը»:

«ժառանգություն եմ ստացել,- ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերի ընթացքում՝ պատասխանելով Սոլովյովի հարցին,-չէի ցանկանա, որ որևէ մեկին անձամբ նախագահը  քննադատի»,- հավելել է մամլո քարտուղարը:

Ավելի ուշ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը քննադատել է իրեն «ուղիղ եթերի» ընթացքում թույլ տված սխալի համար:  Ապրիլի 14-ին ՌԴ քաղաքացիների հետ ուղիղ շփման ընթացքում Պուտինը հայտնել էր ամերիկայն «Goldman Sachs» բանկի հետ գերմանական  «Suddeutsche Zeitung» թերթի կապի մասին:

Vesti.am