«Kia Motors» մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի «Ceed GT» հեթչբեքը,հայտնում է «Motor.ru»-ն:
Նշվում է, որ նորույթի արտաքին տեսքը կտարբերվի «Ceed»-ի մյուս մոդելներից: Այսպես, կտարբերվի «Ceed GT»-ի առջևի բամպերը: Բացի տեխնիկական բնութագրերից, բամպերը կառաջարկվի նոր՝ սև գույնով, իսկ ռադիատորի ցանցի դիզայնում օգտագործվել են «մուգ քրոմ» ու կարմիր գույները: Աղբյուրը մանրամասնում է, որ Kia Ceed GT-ը համալրված է 1.6 լիտրանոց T-Gdi տուրբոշարժիչով, որի հզորությունը 204 ձիաուժ է:Vesti.am