Foto

Այդպիսի հրադադարի խախտումներ լինում են պարբերաբար. Դավիթ Տոնոյան

«Իրավիճակը կայուն է, այդպիսի հրադադարի խախտումներ լինում են պարբերաբար, որոնց հայկական զինված ուժերը արձագանքում են, և, ի վերջո, իրավիճակը կայունանում է»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաղանիսը գնդակոծելուն:

«Անհանգստանալու խնդիր չկա այս պահին»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, թե սահմանում լարվածությունը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցող «Շանթ» զորավարժություններով:

Vesti.am