Foto

Հայաստանի մասնակիցը ռեկորդ սահմանեց. հրաձգության Աշխարհի առանության արդյունքների ամփոփումը

Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող Աշխարհի առաջնությանը հրացան զենքաձևի մարզիկ Ալլա Պողոսյանը(2003թ.) հրացան երիտասարդ աղջիկների պայքարում խոցելով 625.7 միավոր գրավել է 10-րդ հորիզոնականը՝ սահմանելով Հայաստանի երիտասարդների ռեկորդ: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

0001

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի արդյունքները․ Վազող թիրախ՝ նորմալ վազք վարժություն․ Մեծահասակ կանանց պայքարում՝ Լիլիթ Մկրտչյան 556 միավոր(7-րդ տեղ) երիտասարդ տղաների պայքարում՝ Հովհաննես Մարգարյան 560 միավոր(5-րդ տեղ) երիտասարդ աղջիկների պայքարում՝ Գոհար Վարդանյան 550 միավոր(կիսաեզրափակչում 2-րդ,եզրափակչում 4-րդ տեղ) Արուսյակ Գրիգորյան 523 միավոր(5-րդ տեղ) Սաթենիկ Մեժլումյան 521 միավոր(6-րդ տեղ) Վազող թիրախ խառը վազք վարժություն. Կանանց պայքարում՝ Լիլիթ Մկրտչյան 362 միավոր(11-րդ տեղ) երիտասարդ տղաների պայքարում՝ Հովհաննես Մարգարյան 364 միավոր (7-րդ տեղ) երիտասարդ աղջիկների Գրան պրիի պայքարում՝ Գոհար Վարդանյան 362 միավոր (2-րդ տեղ) Արուսյակ Գրիգորյան 344 միավոր (5-րդ տեղ) Սաթենիկ Մեժլումյան 339 միավոր (6-րդ տեղ)