«Շատ մտահոգիչ և անպատկերացնելի մի երևույթ է տեղի ունեցել: Այն որ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին գաղտնալսել, դա մեզ համար աննախադեպ իրավիճակ է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնլսմանը, ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ այդ հարցին պետք է անդրադառնան համաձայն օրենքի և Սահմանադրության:
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք, որ դատավորը զանգահարում է ԱԱԾ տնօրենին, Բաբլոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ:
«Թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև եթե հարցը պետք է պարզաբանվի, ապա թույլ տվեք, որպեսզի դա տեղի ունենա ոչ մեկ անձի կողմից, այլ օրենքներին համապատասխան»,- հավելեց նա՝ նշելով, որ նկատի ունի քննիչ հանձնաժողովին:
Vesti.am









