«Մինչ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նախատեսված չէ»: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նրա խոսքով՝ կա պայմանավորվածություն արտգործնախարարների մակարդակով, մինչդեռ դրա տեղի և վայրի մասին մանրամասներ դեռևս չեն հայտնում:
«Կա առաջարկություն, պայմանավորվածություն, մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ ՄԽ համանախագահ երկրների և ադրբեջանական կողմի հետ։ Դրան հետևելը վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին: Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է, այո հանդիպումը Նյու Յորքում է լինելու, բայց գուցե Նյու Յորքում չի լինելու»,- ասաց Բալայանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կա սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու։
Vesti.am









