Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մինչև տարեվերջ առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Այդ մասին նա ասել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, հայտնում է gazeta.ru-ն:
Պուտինը նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջարկել է փոխել մոտեցումները, և համաձայնել է Ռուսաստանի նախագահի հետ:
«Ահա ինչպիսի միտք հղացավ իմ գլխում. եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, ոչ հիմա, այլ մինչև տարեվերջ՝ առանց հավելյալ նախապայմանների»,-ասել է Պուտինը:
Միաժամանակ նա առաջարկել է խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ճապոնիայի հետ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը:
Vesti.am









