Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Այդ մասին հայտնում է «Sport Mediaset»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել իրավիճակն ու Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու հնարավորություն ստանալ, ով ամռանը «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենթուս»:
Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Vesti.am









