«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վտանգավոր է համարել «մեր դեմ խաղ չկա» բանաձևը:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել է, որ իրենք չեն ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և’ հեղափոխականները, և’ հակահեղափոխականները:
«Ինձ համար և ԲՀԿ համար չկա իմ երևանցի և չկա մյուսի երևանցի: Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ
քաղաքական որև ուժ չի կարող ասել, թե կարող է խոսել Հայաստանի ողջ ժողովրդի անունից:
ԲՀԿ-ական թեկնածուն խոսեց նաև ներդրողներից և ասաց, որ ներդրողը երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական և հակահեղափոխական են փնտրում, քանի որ «փողը սիրում է կայուն միջավայր, սիրում է վստահելի գործընկերներ»:
«Եթե այժմ կա քաղաքական մի ուժ, որը կփորձի տոտալ վերահսկողության սոհմանել իշխանական բոլոր օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի անզվությանը, որ իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել»,- ավելացրեց վերջինս:
Հավելենք՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն էր հայտարարել, որ իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա:
Vesti.am