Foto

ԱԺ-ն Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին

ԱԺ-ն փակ քվեարկությամբ Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին: Նա ընտրվել է 78 «կողմ» ձայնով:

«Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նրա անունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեատուփում: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 87-ը: «Կողմ» է քվեարկել 78 պատգամավոր, իսկ «դեմ»` 9-ը»,- ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: