Foto

Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 11-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Դոլար

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486.50 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով:

Եվրո

Մեկ եվրոն այսօր գնվում է 557.50 դրամ նվազագույն և 561 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 564.50 դրամ նվազագույն և 569 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուբլի

Ռուսական ռուբլին գնվում է 6.71 դրամ նվազագույն և 6.86 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.95 դրամ նվազագույն և 7.10 դրամ առավելագույն փոխարժեքով: