Foto

Միս-մսամթերք կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տևական ժամանակ բանակցություններ էին վարում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ:

Տեղեկացնում ենք, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:

Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը: