Foto

Ինչպես անել, որ Վրաստանի տարածքով ցորենի ներմուծումը Հայաստան չսահմանափակվի

ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին»  հարցի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, թե Վրաստանը վավերացրե՞լ է այս համաձայնագիրը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան: «Պարզապես կհորդորեի տեղեկություն տալ՝ վավերացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կազմակերպությունն ինչ անելիք ունի այստեղ, որպեսզի Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտի միջոցով ցորենի ներմուծումը Հայաստան չսահմանափակվի»,- հարցրեց նա:

Գյուղնախարարն ասաց, որ այս համաձայնագիրը լոգիստիկ խնդիր է լուծում: «Տրամադրում ենք տարածք, աջակցում ենք, որ կազմակերպության մասնակիցները ավելի հեշտ մուտք գործեն Հայաստան, ապրանքները անխափան տեղափոխեն, օգնում ենք  տեղական փորձագետներ ընտրելու և իրենց հարկային պարտավորությունը կատարելու հարցում: Սա զուտ լոգիստիկ խնդիր է, ոչ թե համաձայնագիր է, որի հիման վրա ՄԱԿ-ի ՊԳԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում: Շատ կզարմանամ, եթե պարզվի, որ Վրաստանը ՊԳԿ-ի անդամ չէ»,- ասաց նա:

 Vesti.am