Պաշտոնական այցով Երևան է ժամանել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա երկու հարևան պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է:
Երևանում Բախտաձեն հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: