Մոսկվայում, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ հարգանքի տուրք են մատուցել ապրիլի 1-ի լույս 2–ի գիշերը սկսված և 4 օր տևած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին։
Մոսկվայում՝ Հայկական տաճարական համալիրի տարածքում, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել: Միջոցառմանը Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունից և ակտիվիստներից բացի, մասնակցել են ՀԱԵ Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկիոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, դեսպանատան դիվանագետներ, տարբեր հասարակական կազմակերպույթյունների անդամներ և մոսկովյան համալսարանների ուսանողներ: Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը գլխավորում էր առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը:
Միջոցառման ավարտին մասնակիցները մոմեր են վառել Սուրբ Պայծառակերպության եկեղեցում՝ մարտերում զոհված անմեղ զոհերի և հերոսների հիշատակին, ինչպես նաև վիրավոր հայ զինվորների առողջության և շուտափույթ վերականգման համար:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=rDPNk7VGGuU