Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ ավստրալացի Ջոն Միլմանի հանդեպ: Խաղը տևեց 2 ժամ 52 րոպե և ավարտվեց 6:3, 6:4, 6:4 հաշվով: Այդ մասին հայտնում է championat.com-ը:
Ջոկովիչն իր ակտիվում գրանցեց 1 էյս, կատարեց 4 կրկնակի սխալ և իրացրեց 20 հնարավորից 4 բրեյք-փոինթ:
Այս տարի «Մեծ սաղավարտի» վերջին տուրում կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի ճապոնացի Կեմ Նիսիկորիի հետ, ով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:
«US Open»-ի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է՝ աշխարհի առաջին ռակետը:
Տղամարդկանց առաջնության եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 9-ին:
Vesti.am









