«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ` սեպտեմբերի 5-ին մասնակցել է թուրինյան թիմի մարզմանն այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել իրենց հավաքականներին:
Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է մարզման լուսանկարները, որոնցում երևում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ձախ աչքի տակ կապտուկ կա:
Ամենայն հավանականությամբ, կապտուկն առաջացել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրի` «Պարմայի» հետ խաղի դրվագներից մեկում դեմքին ստացած ցավալի հարվածի հետևանքով (2:1):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն չի ընդգրկվել Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում` սեպտեմբերյան խաղերին մասնակցելու համար: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտնել է, որ Կրիշտիանուն հավաքական չի հրավիրվել, քանի որ դեռևս ադապտացիոն շրջան է անցնում թուրինյան ակումբում:










