«Skype» ծառայությունում տեսազանգերի ձայնագրման նոր ծառայություն է գործարկվել, այն արդեն հասանելի է հավելվածի բոլոր տարբերակներով՝ բացի «Windows 10»-ից, տեղեկացնում է «korrespondent.net»-ը։
Խմբակային զրույցների դեպքում հնարավոր կլինի պահպանել թե՛ խոսակցության ձայնագրությունը, թե՛ զրույցի մասնակիցներից յուրաքանչյուրի էկրանի պատկերները։
Պահպանված ձայնագրությունները սերվերների վրա կմնան 30 օր, ինչից հետո կջնջվեն։