Foto

Բողոքի ակցիա՝ «Սանիթեք» ընկերության դեմ

Մի խումբ երևանցիներ բողոքի ակցիա են անցկացնում քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գրասենյակի դիմաց, որը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում: Վերջիններս դժգոհում են, որ ընկերությունը չի կատարում իր պարտականությունները:

Հարցին, թե արդեն 2 ամիս է՝ քաղաքում հակասանիտարական վիճակ է և երկու ամիս շարունակ ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ «Սանիթեքի» տնօրենն արձակուրդում է, ընկերության մամուլի հարցերով պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանն ասաց. «Ո՛չ, մենք տվել ենք մամուլի ասուլիսներ և պատասխանել ենք լրագրողների հարցերին»: