Մերկապարուհի Վարդան մի քանի փաստ է ներկայացրել իր մասին
Ռուսաստանաբնակ հայ մերկապարուհի Վարդան ինսթագրամյան իր էջում կրքոտ լուսանկար է հրապարակել և ներկայացրել իրեն բնութագրող 10 փաստ:
Արդեն 10-ը տարի է ոչ մի տեսակի միս չեմ ուտում:
Հայրիկիս 6-րդ, մայրիկիս 1-ին երեխան եմ:
Դպրոցը թողել եմ 8-րդ դասարանում:
Սակայն ստացել եմ երկու բարձրագույն կրթություն: Մշակույթի համալսարանը «նվիրել է» ինձ էստրադայի և մասնավոր երեկոների ռեժիսորի մասնագիտություն, իսկ Սպորտոի և ֆիզկուլտուրայի համալսարանը՝ մարզչի: Ինչպես ես եմ սիրում ասել՝ ֆիզկուլտուրայի ուսուցչի, սեքսուալ է հնչում, չէ՞:
Իմ առաջին բիզնես-պլանը գրել եմ 10 տարեկանում։ Հենց այդ տարիքում ես իմ առաջին վարկն եմ վերցրել խորթ հորիցս, ի դեպ ոչ այդքան բարենպաստ պայմաններով: Այդ օրվանից ես վարկեր չեմ վերցնում և մյուսներին էլ խորհուրդ չեմ տալիս:
Չունեմ և երբեք չեմ ունենա դաջվածքներ:
Չեմ ծխում:
Հորոսկոպով Ձուկ եմ, ծնվել եմ Ցլի տարում։
Շատերը կարծում են, որ ես բարձրահասակ եմ ու գեր: Սակայն պետք է ասեմ, որ հասակս 164 սմ է, իսկ քաշս 55 կգ, արձակուրդից հետո այն հասնում է մինչև 60-ի: