Foto

Ով կփոխարինի Ջոն ՄաքՔեյնին

Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնի այրի Սինդի ՄաքՔեյնն ասել է, թե ով է ԱՄՆ սենատում փոխարինելու իր ամուսնուն:

«Տվյալ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Արիզոնայից նախկին սենատոր Ջոն Քայլը»,-թվիթերյան իր էջում գրել է նա:

Նշվում է, որ Քայլն աշխատելու է միայն 2 տարի՝ մինչև ՄաքՔեյնի ընտրված  ժամկետի լրանալը:

Vesti.am