Գերմանիայի իշխանությունները մտադիր են շարունակել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, գրում է «Die Zeit»-ը։
«Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերն է», - ընդգծել է Մաասը։
Նախարարը հավելել է, որ գերմանական իշխանությունները վերապահումներ ունեն Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, և դա բարդացնում է երկու երկրների հարաբերությունները։
Մաասը շեշտել է, որ այդ թեման անպայման բարձրաձայնվելու է իր՝ Թուրքիա պաշտոնական այցի ժամանակ։
Vesti.am









