«Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը:
Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ,-հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հարևան երկրում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:
Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը:









