Foto

«Samsung»-ն իր ծալվող սմարթֆոնը կներկայացնի նոյեմբերին

Հարավկորեական «Samsung» տեխնոլոգիական ընկերությունը մինչև տարեվերջ կներկայացնի այդքան շատ քննարկված ծալվող հեռախոսը: Այդ մասին «CNBC»-ի հետ զրույցում հայտնել է ընկերության բջջային բաժնի ղեկավար Դոն Ջին Կոհը:

Նա մանրամասնել է, որ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ այժմ ծալվող հեռախոս ներկայացնելու ճիշտ ժամանակն է, քանի որ շուկան հենց դրան է սպասում:

Կոհը չի բացատրել, թե ինչ մեխանիզմով է գործելու նորարարական սարքը, սակայն հայտնել է, որ ճկվող էկրան ստեղծելը բավական բարդ գործընթաց էր:

Vesti.am