«Skype»-ը հրաժարվել է «Story»-ից՝ ինչպես «Snapchat»-ում, այնպես էլ «Instagram»-ում։ Այն պատրաստվում է վերադառնալ նախկին «պարզ» դիզայնին, հաղորդում է «CNBC»-ն։
Ընկերությունում հայտարարել են, որ «Skype»-ի համակարգչային ու բջջային հավելվածները, որպեսզի օգտատերերն ավելի դյուրությամբ կողմնորոշվեն և կապեր գտնեն, ինչը ենթադրում է հրաժարում «Highlights» գործառույթից։

«Անցած տարի մենք վերլուծեցինք դիզայնի փոփոխությունները և մեր հաճախորդներից լսեցինք, որ շատ ենք բարդացրել մեր հիմնական սցենարներից որոշները։ Ավելի դժվարին է դարձել զանգ կատարելը, իսկ «Highlights» գործառույթը օգտատերերի մեծամասնությանը չի տպավորել»,-հայտարարել է «Skype»-ի և «Outlook»-ի դիզայնի գծով տնօրեն Փիթեր Ուայթմանը։
Հավելվածի բջջային տարբերակը ստորին հատվածում չաթի, զանգերի և կապերի համար երեք կոճակ է ենթադրում։
Համակարգչային տարբերակում այդ կոճակները վերին ձախ անկյունում կգտնվեն։
Vesti.am