Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի հաղորդավար և հայտնի երգչուհի ՝ Հաիսեի կրած զգեստը զայրացրել է ադրբեջանցիներին:
Թուրքական haber7.com լրատվական կայքը գրել է, որ մրցույթը վարելիս Հադիսեն կրել է բազմագույն գծավոր զգեստ, որի վրա ուշագրավ էր Հայաստանի եռագույն դրոշը հիշեցնող գունային հորիզոնական շերտերի (նարնջագույն, կապույտ, կարմիր) հաջորդականությունը: Այս մասին հաղորդել է «Ermeni Haber»-ը:
Հայկական դրոշի գույներով զգեստը չի վրիպել ադրբեջանցիների ուշադրությունից: Ադրբեջանական մամուլում հաղորդավարուհու զգեստը լայնորեն քննարկվել ու քննադատվել է: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ «հայկական» զգեստով Հադիսեն ներկայացրել է ազերի երգչուհու ելույթը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=McA0ckSehew