Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենամեծ տնտեսական աճն է արձանագրվել:
Նրա խոսքով, աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է եղել:
«Շինարարությունն աճել է 8,9 տոկոսով, բայց նպաստման չափը 0,5 տոկոսային կետ է, որովհետև նրա տեսակարար կշիռն է ցածր եղել: Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 1,4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0,5 տոկոսային կետով»,-նկատեց Մինասյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 9,3 տոկոս է եղել:
Vesti.am









