Foto

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան,- այդ մասին  Երևանում վրաց լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում:

«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: