Foto

Եթե զեղչն էական լինի, ապա հացի գնի թանկացում, հնարավոր է, չլինի. նախարար

Այսօր Գյուղատնտեսության նախարարի հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ Վրաստանի կողմից ցորենի տեղափոխման սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան գների վրա:

Նախարարն ասաց, որ այդ սահմանափակումը գործում է բոլոր երկրների համար, և հիմնավորումն այն է, որ Լարսի անցումը մեծ մեքենաները վնասում են:

«Ներկայումս համապատասխան գերատեսչություններում բանակցություններ են ընթանում, որ որոշակի զեղչեր ստանան երկաթգծից, որ փոխադրման փոփոխությունն էական ազդեցություն չունենա ցորենի գների վրա: Եթե զեղչն էական լինի՝ գների թանկացում, հնարավոր է, չլինի, իսկ եթե զեղչ չլինի, որոշ հաշվարկներով՝ հնարավոր է՝ մեկ կիլոգրամը քսանհինգ դրամով թանկանա, բայց դա հոռետեսական ամենավատ հաշվարկներն են»,- ասաց նա:

Vesti.am