«Այս օրերի ընթացքում առաջնահերթ ենք համարել փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը: Խոսքը սոցիալական աջակցության մասին չէ, այլ որ պետական աջակցությունը սոցիալական աջակցությունից միտված է լինելու եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը: Երկրորդ առաջնահերթությունը հողերի խոշորացումն ու կոոպերացիայի խթանումն է եղել»,- նկատեց նա:
Բանախոսը հիշատակեց նաև ոռոգման կաթիլային համակարգերի անցման, անմշակ հողերի կրճատման անհրաժեշտության, խորհրդատվական ծառայությունների, սառնարանային տնտեսությունների զարգացման և այլնի մասին:
Vesti.am









