Foto

«Apple»-ն սկսել Է նոր «iPhone»-ների շնորհանդեսի հրավերներն ուղարկել

«Apple» ընկերությունն սկսել Է հրավերներ ուղարկել ԶԼՄ-ների աշխատակիցներին սեպտեմբերի 12-ին պլանավորված շնորհանդեսի համար, որտեղ, ինչպես սպասվում Է, կներկայացվեն iPhone սմարթֆոնների նոր մոդելներ: Այդ մասին հայտնում է «The Verge»-ը:

Միջոցառումը կկայանա Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ սարքեր են ցուցադրվելու շնորհանդեսին:

Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել Էր, որ «Apple» կորպորացիան պլանավորում Է սեպտեմբերին ներկայացնել iPhone-ի երեք նոր մոդել:

Նշվում է, որ բոլոր երեք նոր «iPhone»-ները կաշխատեն «Apple A12 Bionic» պրոցեսորով, բոլորը կունենան դեմքի «Face ID» 3D սքանավորման համակարգ:

Vesti.am