«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծ է մշակվում, ըստ որի՝ կենսաթոշակների ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու:
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով:
«Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի»,- ասվում է նախագծի մեջ:
Նշվում է նաև, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:









