Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1.38 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77.29 դոլարի:
«WTI» տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.98 դոլարով և կազմում 69.51 դոլար մեկ բարելի դիմաց:
Vesti.am