ՆԱՏՕ-ում մտադիր են վերահսկել «Արևելք-2018» խոշոր զորավարժությունների անցկացմանը, ալյանսի ռազմական կցորդները արդեն ստացել և քննարկում են հրավերը: Այդ մասին հայտնել է ալյանսի ներկայացուցչի պարտականությունները կատարող Դիլան Ուայթը, փոխանցում է «Газета»-ն:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ազդարարել է «Արևելք-2018» ռազմական զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք կանցկացվեն սեպտեմբերին:
Ուայթը նշել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մարզել իր զինված ուժերը, բայց դա պետք է բաց և կանխատեսելի լինի:
«Մենք պարբերաբար հետևում ենք ռուսական վարժություններին», - ասել է ալյանսի ներկայացուցիչը: