Foto

«Էս սեզոնին պոմիդորը 800 դրամ, ինչի՞ ա էդքան թանկ». Փաշինյանին ապշեցրեց պոմիդորի գինը

Այսօր Երևանի թիվ մեկ շուկա (Գումի) այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ապշեց, երբ իմացավ, թե վաճառակններն ինչքանով են վաճառում մեկ կիլոգրամ պոմիդորը: «Էս սեզոնին պոմիդորը 800 դրամ, ինչի՞ ա էդքան թանկ»,- հարցրեց նա:

Վաճառողներն ասացին, որ ջերմոցի պոմիդորը վաճառվում է 800-1000 դրամով: «Սորտերի տարբերություն կա, դրանք թանկարժեք սորտերն են»,- ասացին նրանք

«Այ քեզ բան»,- արձագանքեց վարչապետը՝ արձանագրելով, որ այս սեզոնի համար թանկ են վարունգը, պոմիդորն ու սմբուկը:

«Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Եվ տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի պոմիդոր ու վարունգ է հայտնվել շուկայում»,- լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը՞, թե՞ այն, որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում:

Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանն ասաց. «Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»:

Vesti.am