Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքի իշխանությունները հայտնում են, որ զինված տղամարդը սպանել է երկու մարդու և վիրավորել 9-ին, ինչից հետո ինքնասպան է եղել, փոխանցում է «golos-ameriki.ru»-ն:
Հարձակումը տեղի է ունեցել առևտրային և զվարճության Jacksonville Landing կենտրոնում: Դեռևս հայտնի չեն հարձակման դրդապատճառները:
Տեղական իշխանությունները համարում են, որ կրակողը Բալթիմորի 24-ամյա բնակիչ է՝ Դեյվիդ Կացը, ով հետո ինքնասպան է եղել: Ենթադրվում է, որ նա միայնակ է գործել:
Նշվում է նաև, որ 11 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 9-ը ստացել է հրազենային վնասվածք, իսկ 2-ը՝ մարմնական վնասվածքներ դեպքի վայրից փախուստի դիմելու ժամանակ: