Ռուսաստանի և Բելառուսի նախագահները Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է «arminfo.info»-ն:
«Մենք անդրադարձել ենք ՀԱՊԿ-ի և Հայաստանում Խաչատուրովի ձերբակալման խնդրին: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի: Ժամանակին առաջարկում էինք այլ թեկնածուների: Այն ժամանակ մեզ չլսեցին: Հիմա փաստն այն է, որ բոլորն ընդունում են. Լուկաշենկոն ճիշտ էր՝ այդ հարցը քննարկելով: Մենք խորությամբ ենք նայել հարցին՝ Հայաստանի նոր ղեկավարության տեսանկյունից, այն քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանն իր կառավարության հետ, քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի հետ և այն խնդիրները, որոնք այսօր կան այս միությունում, ինչպես նաև գործողությունների ուղղությունը, որոնց համար պատասխանատու են միության անդամները», - ասել է Լուկաշենկոն: