Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,55 դոլարով՝ հասնելով մինչև 75,43 դոլար մեկ բարելի դիմաց:
«WTI» տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,89 դոլարով և կազմում 68.72 դոլար մեկ բարելի դիմաց:
Vesti.am