Foto

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ ապագայում դժվար թե տեղի ունենան. Մերկել

Հայաստանի ու Գերմանիայի առաջնորդներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեցին նաև վերջիններիս մի քանի հարցերի: Լրագրողներից մեկը, անդրադառնալով Մերկելի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է օրինակ լինել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ ու, միաժամանակ, լավ համագործակցություն ունենալ նաև Եվրամիության հետ, հարցրեց՝ հնարավո՞ր է, որ ուղիղ համագործակցություն լինի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև, և այդտեղ ի՞նչ դերակատարում դրանում կարող է ունենալ Հայաստանը:

Ի պատասխան՝ Մերկելն ասաց, որ ֆորմալ առումով՝ ամենամոտ ապագայում բանակցություններ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև դժվար տեղի ունենան: «Բայց, կարծում եմ, Հայաստանի օրինակը, այդ մասով, կարող է ցույց տալ՝ երբևէ կարող է նաև նման բան լինել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց ԵՄ-ի հետ ևս Հայաստանն ունի առևտրի հատուկ ռեժիմ:

Vesti.am