«Այցը կարելի է պատմական որակել, այս հանգամանքը առավել ընդգծվում է այն ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- Փաշինյան-Մերկել մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի նախաբանով սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ Մերկելի հետ բովանդակալից բանակցություններ են ունեցել, որոնք վերաբերել են Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին, միջազգային ու տարածաշրջանային օրակարգին։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ երկու երկրների առաջնորդների տեսակետները նույնն են եղել, ինչն ապացուցում է, որ Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացումը հսկայական պոտենցիալ ունի:
«Գերմանիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով երրորդ գործընկերն է աշխարհում, առաջինը՝ Եվրոպայում: Եվ ես հուսով եմ, որ այդ ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով փոփոխություններ կկրեն»,- նշեց Փաշինյանը։
Vesti.am









