Foto

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 1.5 մլրդ դրամի ներդրում կարվի

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:

Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից, տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Կառամատույցը կհամապատասխանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։

Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։