Foto

ԵՏՀ-ն հեշտացրել է արտասահմանյան մեքենաների ներկրումը

2018 թվականի սեպտեմբերի 1-ից 3%-ով կնվազի Մաքսային միության տարածք արտասահմանյան արտադրության նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը՝ ներկայիս 20%-ից հասնելով 17%-ի: Ինչ վերաբերում է հին մեքենաներին (5-7 տարի), ապա դրանց ներկրման մաքսատուրքը կլինի 22%:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն արդեն հրապարակել է համապատասխան որոշումը, փոխանցում է «kommersant.ru»-ն:

Մաքսատուրքերի նվազումը կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում: